կարևոր
2502 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-05 21:58

Մաշա Մնջոյանն ավստրալական «Ձայնը» նախագծում կրկին հաղթել է մրցակցին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ավստրալական «Ձայնը» նախագծի հերթական` Playoffs փուլում Մաշա Մնջոյանը հիացնելով ժյուրիի անդամերին անցել է հաջորդ փուլ: Մաշայի հերթական մրցակիցը Էլիս Սենե-Լեֆաոն էր. նրանք կատարել են Ուիթնի Հյուսթոնի I Have Nothing երգը: Մաշան երգի առաջին տողերը կատարել է հայերենով, ինչն արժանացել է ժյուրիի անդամների դրական արձագանքին:

«Ինձ դուր եկավ հայերենի միաձուլումն այս երգին, դու ճիշտ զգացմունք էիր դրել դրա մեջ, ու ես քեզ հավատացի»,-նշել է նախագծում նրա մարզիչ Բոյ Ջորջը:

Նախագծի յութուբյան պաշտոնական էջում տեղադրված հավածը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: