Նախագահ Հարությունյանն այսօր այցելել է լեռնային պայմաններում ԱԱԾ տնօրեն Կամո Աղաջանյանի մասնակցությամբ մարտական պատրաստվածություն անցկացնող Արցախի հանրապետության ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաներին:
ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանն իր խոսքում մասնավորապես ասել է.
<<Հարգելի հայրենակիցներ, այսօր այցելել եմ մեր հանրապետության գողտրիկ վայրերից մեկը, որտեղ լեռնային պայմաններում պատրաստություն էին անցնում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները: Ծանոթանալով ծառայության պայմաններին՝ տվել եմ մի շարք կարևոր, այդ թվում՝ հանրային մտահոգությունների տիրույթում գտնվող հարցերին առնչվող ցուցումներ: Օգտվելով ընձեռնված հնարավորությունից՝ որոշեցի նաև փորձել ուժերս և տղաների հետ առանց դադարի ոտքով հաղթահարել մոտ 1 կմ դժվարին ճանապարհ, իսկ բարձունքի գագաթին 13-րդ դարում կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցին էր:
Ամուր եմ՝ կամքով և ֆիզիկապես: Պատրաստ եմ ակտիվ եռանդով ծառայելու հայրենիքիս ու ժողովրդիս:
Ի գործ>>…