442 դիտում, 2020.07.05 18:13

«Համազգայինը» նոր շենքի շինհրապարակից «Երաժշտական ողջույն» է ուղարկել Վանաձորի թատրոնին

«Համազգայինը» նոր շենքի շինհրապարակից «Երաժշտական ողջույն» է ուղարկել Վանաձորի թատրոնին

Ընդունելով Հովհ. Թումանյանի անվան Պետական տիկնիկային թատրոնի դերասանների «Երաժշտական ողջույն»-ը` Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանները թատրոնի նոր շենքի շինհրապարակից «Երաժշական ողջույն» են ուղղել Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնին: 

 «Երաժշտական ողջույն»-ի հոլովակը համազգայինցիները զետեղել են թատրոնի ֆեյսբուքյան էջում:

«Մենք մեր ողջույնն ենք ուղարկում Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնին:  Առաջարկում ենք հերթականությամբ թատրոնից թատրոն ուղարկել ձեր ողջույնը: Ողջույնի ձևն ազատ է: #Մենքբոլորսմիընտանիքենք#ԿԵՑՑԵՀայթատրոնըևիրապագան»,-ասվում է հոլովակին կից գրառման մեջ:

«Երաժշտական ողջույն»-ի հեղինակները Տիկնիկային թատրոնի երիտասարդ դերասաններն են: Նախաձեռնության շրջանակում նրանք ցանկանում են հիշեցնել, որ թատերարվեստի բոլոր ներկայացուցիչները մեկ ընտանիք են և ամուր, հզոր են միասին: «Երաժշտական ողջույն»-ը շարունակական է լինելու:

կիսվել նյութով -