502 դիտում, 2020.07.05 17:10

Հայ Առաքելական եկեղեցին պետռեգիստրում հիմնադրվել է 1998 թվականին՝ երկու ֆիզիկական անձանց կողմից. Արթուր Ղամբարյան

Հայ Առաքելական եկեղեցին պետռեգիստրում հիմնադրվել է 1998 թվականին՝ երկու ֆիզիկական անձանց կողմից. Արթուր Ղամբարյան

Պարզվում է, որպես կրոնական կազմակերպություն Հայ Առաքելական եկեղեցին պետռեգիստրում հիմնադրվել է 1998  թվականին՝ երկու ֆիզիկական անձանց կողմից : Այս մասին  «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով 2-րդ խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է սահմանադրագետ Արթուր Ղամբարյանը:

«Ի՞նչ իրավիճակ ունենք: Հայ առաքելական եկեղեցին հիմնադրվել է նույնիսկ մինչեւ 301 թվականը՝ պետական կրոն ճանաչվելը, բայց պարզվում է, որպես կրոնական կազմակերպություն պետռեգիստրում հիմնադրվել է 98 թվականին՝ երկու ֆիզիկական անձի կողմից: Ինձ համար շատ տարօրինակ է, որ որեւէ մեկը կարող է ասի, որ Հայ առաքելական եկեղեցին գրանցվել է ֆիզիկական անձի կողմից:  Եթե կրոնական կազմակերպություն է, սա նշանակում է, որ կարող է լուծարվել, ինքնալուծարվել: Պատերացնո՞ւմ եք՝ մենք քննարկեինք Հայ առաքելական եկեղեցու լուծարման կամ ինքնալուծարման հնարավորություն, դա որեւէ մեկի գիտակցության մեջ անգամ չի կարող տեղավորվել»,-ասել է սահմանադրագետը, նշելով, որ եթե եկեղեցին դիտարկում ենք զուտ կրոնական կազմակերպություն, նշանակում է իր սեփականությունը տնօրինելու իրավունք ունի, եթե մասնավոր՝ իրավունքի տեսանկյունից ենք նայում:

«Գրիգոր Լուսավորչի աջը, Գեղարդը որեւէ կազմակերպության սեփականությո՞ւնն է, այն այդ կազմակերպության հաշվեկշռում է, բայց դրանք հայ ժողովրդինն են: Հայ առաքելական եկեղեցին պարզապես կրոնական կազմակերպություն չէ, գույքը համընդհանուր սեփականություն է համարվում, ազգային հարստություն է, բայց դա մեր Սահամանդրությամբ ամրագրված չի: Մենք հակապատմական մոտեցում ենք ցուցաբերել, երբ Հայ առաքելական եկեղեցին դիտարկել ենք որպես զուտ շարքային կրոնական կազմակերպություն, սա մեր մեծագույն սխալն է, որը պետք է արագ կերպով ուղղվի»,-ասել է Արթուր Ղամբարյանը։ 

 

 

կիսվել նյութով -