502 դիտում, 2020.07.05 16:19

Մեծամոր գյուղում պտտահողմը ջերմոցներ է պոկել․ գյուղացիները կրել են միլիոնների վնաս 

Մեծամոր գյուղում պտտահողմը ջերմոցներ է պոկել․ գյուղացիները կրել են միլիոնների վնաս 

Հուլիսի 4-ին, ուժեղ քամու և պտտահողմի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում: Ինչպես հաղորդում է SHAMSHYAN.com-ը րոպեների ընթացքում մի քանի ջերմոցներ տապալվել են: Նույնիսկ կան ջերմոցներ, որոնց հսկայական երկաթե սյուները պտտահողմը հիմքից պոկել ու շպրտել է մոտ 200 մետր հեռու:

Գյուղացիները դիմել են Արմավիրի մարզպետարան, որտեղից վերջիններին պատասխանել են, թե՝ երեքշաբթի օրը նոր կգան գյուղ:  

«Ճիշտն ասած հույսներս միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, եթե, իհարկե, գյուղապետը իրականությունը ներկայացնի մարզպետին, մարզպետն էլ՝ վարչապետին ու էդ դեպքում գուցե կառավարությունը օգնության ձեռք մեկնի»,- նշել են բնակիչները։ 

Հաղորդվում է, որ շատ գյուղմթերքներ ջերմոցների տապալման պատճառով վնասվել են, իսկ գյուղացին այդ ամենը ստեղծել է բանկերից վարկ վերցնելով ու հիմա չգիտի՝ ինչպես է փակելու այդ վարկերը:

  

կիսվել նյութով -