11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Հուլիսի 4-ին, ուժեղ քամու և պտտահողմի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում: Ինչպես հաղորդում է SHAMSHYAN.com-ը րոպեների ընթացքում մի քանի ջերմոցներ տապալվել են: Նույնիսկ կան ջերմոցներ, որոնց հսկայական երկաթե սյուները պտտահողմը հիմքից պոկել ու շպրտել է մոտ 200 մետր հեռու:
Գյուղացիները դիմել են Արմավիրի մարզպետարան, որտեղից վերջիններին պատասխանել են, թե՝ երեքշաբթի օրը նոր կգան գյուղ:
«Ճիշտն ասած հույսներս միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, եթե, իհարկե, գյուղապետը իրականությունը ներկայացնի մարզպետին, մարզպետն էլ՝ վարչապետին ու էդ դեպքում գուցե կառավարությունը օգնության ձեռք մեկնի»,- նշել են բնակիչները։
Հաղորդվում է, որ շատ գյուղմթերքներ ջերմոցների տապալման պատճառով վնասվել են, իսկ գյուղացին այդ ամենը ստեղծել է բանկերից վարկ վերցնելով ու հիմա չգիտի՝ ինչպես է փակելու այդ վարկերը: