«Երկիր մեդիան» այսօր՝ հուլիսի 5-ին, առաջարկում է դիտել «Լոկ» (Лок) ֆիլմը։
Այն նկարահանվել է 2015 թվականին։ Ֆիլմի ռեժիսորն է Սթիվեն Նայթիմը, գլխավոր դերում հանդես է գալիս Թոմ Հարդին։
Ֆիլմը Իվան Լոկի մասին է, ով շատ է աշխատում հաջողության հասնելու համար։ Վաղվա օրը նրա կյանքում ամենակարևորներից մեկն է, սակայն երեկոյան հնչում է հեռախոսազանգ, որը գլխիվայր շուռ է տալիս Լոկի կյանքը։ Այժմ գոյատեւելու համար, նա պետք է պայքարի ժամանակի հետ. նա ունի ընդամենը 90 ժամ։
Ֆիլմը կարող եք դիտել «Երկիր մեդիայի» երեկոյան եթերում։