կարևոր
2538 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-05 15:30

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. 27–ամյա վարորդը Opel-ով բախվել է Toyota-ին և հայտնվել Սևանա լճում. վարորդի դին դուրս են բերել հրշեջ-փրկարարները

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. 27–ամյա վարորդը Opel-ով բախվել է Toyota-ին և հայտնվել Սևանա լճում. վարորդի դին դուրս են բերել հրշեջ-փրկարարները

Հուլիսի 5-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Արշավիր Ղ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ–Շորժա–Վարդենիս ավտոճանապարհի 53.6-րդ կմ հատվածում բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 25-ամյա Աշոտ Գ.-ի վարած Toyota Alphard մակնիշի ավտոմեքենային, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Սևանա լիճը: Այս մասին հաղորդում է SHAMSHYAN.com-ը, մանրամասնելով, որ վթարի հետևանքով Արշավիր Ղ.-ն տեղում մահացել է: Նրա դին դուրս են բերել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարները: