494 դիտում, 2020.07.05 14:51

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք

Հուլիսի 5-ի դրությամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 դեպք, առողջացել է ևս 3 պացիենտ: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Ընդհանուր առմամբ՝ փետրվարի 26-ից ի վեր Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 951, ապաքինվել` 828 մարդ:

Կարանտինային ռեժիմում է 3828, հատուկ վերահսկողության ներքո` 192 քաղաքացի: Մինչ այս պահն արձանագրվել է 15 մահ:

Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 3 մարդ:

կիսվել նյութով -