11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Գյումրիում ռուս զինծառայողի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110 հոդվածի հատկանիշներով (Ինքնասպանության հասցնելը): Այս մասին հայտնել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
«Այս պահին հրապարակման այլ տեղեկատվություն չկա»,-նշել է Կարեն Գաբրիելյանը:
Քննությամբ զբաղվում է հայկական կողմը: Իրականացվում են անհրաժեշտ քննչադատավարական գործողություններ:
Հիշեցնենք, որ Հուլիսի 4-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Մուշ թաղամասի Հալաբյան փողոցի շենքերի բնակարաններից մեկի ննջասենյակում տղամարդու կախված դի է հայտնաբերվել: Պարզվել է, որ վերջինս Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 20-ամյա Սալիխով Ս.-ն է: Երիտասարդը ծառայում էր Գյումրիում տեղակայված ՈԴ 102-րդ ռազմաբազայում՝ վերջինս պայմանագրային զինծառայող էր, ապրում էր իր կողմից վարձակալված բնակարանում, որտեղև հայտնաբերվել է: