կարևոր
1941 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-05 13:07

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից և հայտնվել է Սևանա լճում․ կա զոհ

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից և հայտնվել է Սևանա լճում․ կա զոհ

Հուլիսի 5-ին՝ ժամը 00:20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին՝ Ծափաթաղ գյուղի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել է Սևանա լճում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արշակ Ղ․, ծնված 1993 թ․) բախվել է «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Աշոտ Գ․) հետնամասին, այնուհետև՝ դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ ընկնելով հայտնվել Սևանա լճում։

Փրկարարները լճում հայտնված ավտոմեքենայից դուրս են բերել Արշակ Ղ․-ի դին, այնուհետև՝ դուրս են բերել ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը։