470 դիտում, 2020.07.05 12:42

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին

Հուլիսի 4-ին Ստեփանակերտում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ադրբեջանից հայ փախստականների միության, Արցախի ժուռնալիստների միության, Ստեփանակերտի մամուլի ակումբի, Շուշիի կանանց ռեսուրսային կենտրոնի, Երիտասարդության միջազգային քրիստոնեական միության (YMCA), Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի և Ժողովրդական դիվանագիտության ինստիտուտի ղեկավարների հետ:

ԱԳ նախարար Մնացականյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, որը լավ հնարավորություն է ծանոթանալու հարցերի լայն շրջանակի շուրջ Արցախի քաղաքացիական հասարակության տեսակետներին:

Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում ՀՀ մոտեցումները և կարևորել է քաղաքացիական հասարակության դերը հումանիտար ոլորտի շփումներում։