482 դիտում, 2020.07.05 10:42

Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է

Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է

Հայաստանում հուլիսի 5-ը նշվում է որպես Սահմանադրության օր: 

1995թ. հուլիսի 5-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց համաժողովրդական հանրաքվե` ՀՀ Սահմանադրության հաստատման համար, որն ընդունվեց գրեթե միաձայն:

Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես  հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն` հստակորեն տարանջատվեցին իշխանության երեք ճյուղերի (օրենսդիր, գործադիր և դատական) գործառույթները, մարդու և քաղաքացու իրավունքները և ազատություններն ամրագրվեցին երկրի մայր օրենքով: 

Ի դեպ, ՀՀ կառավարության հունիսի 4-ի նիստում  ընդունվել է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին որոշումը, ըստ որի` հուլիսի 5-ն այսուհետեւ ոչ միայն Սահամանադրության օրն է, այլեւ պետական խորհրդանիշերի: Պետական խորհրդանիշեր են համարվում ՀՀ պետական դրոշը` եռագույնը, զինանշանը եւ օրհներգը։