328 դիտում, 2020.07.04 22:18

«Արագիլներն աղտոտվում են անհայտ ծագման նյութով»

«Արագիլներն աղտոտվում են անհայտ ծագման նյութով»

Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջից հայտնում են․

«Արդեն 2-րդ տարին է Արարատյան դաշտում արագիլներն աղտոտվում են անհայտ ծագման նյութով, չեն կարողանում նորմալ թռնել ու կերակրվել, որի հետևանքով նաև սատկում են։

Անցած տարի պատճառներն այդպես էլ չպարզվեցին՝ չնայած նույնիսկ քրեական գործ հարուցվեց։ Մոտ 20 օր առաջ քրեական գործը կարճվել է, բայց խնդիրը մնում է, իսկ պետական լիազոր մարմիններից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պնդում է, որ աղտոտված արագիլներ չեն հայտնաբերել իրենց տեսուչները՝ քաղաքացիների ահազանգներն էլ որակավորելով որպես ապատեղեկատվություն։

Այս լուսանկարներն արված են Հովտաշեն, Սիս, Հովտաշատ, Գայ, Ակնաշեն և Երասխահուն գյողերում դրանց հարակից տարածքներում։ Այստեղ արագիլների մի մասն են պատկերված ընդամենը։ Հաշվել ենք մոտ 60 աղտոտված արագիլ։

4-ը հուլիսի 2020թ»։

կիսվել նյութով -