կարևոր
1719 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-04 21:24

Հրդեհ՝ Մուշավան թաղամասի ամառանոցներում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

Հրդեհ՝ Մուշավան թաղամասի ամառանոցներում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

Այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 15։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Մուշավան թաղամասի ամառանոցներում․ այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։