366 դիտում, 2020.07.04 20:53

«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում ՇՎՏՄ-ն կասեցումներ է կատարել

«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում ՇՎՏՄ-ն կասեցումներ է կատարել

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր շարունակել են մշտադիտարկումներ իրականացնել Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում: Մի քանի խախտումներ են դիտարկվել Վարդենիս քաղաքի բենզալցակայաններում և շինանյութի խանութներում:

Հիմնական խնդիրներն առնչվել են դիմակների և ձեռնոցների համար նախատեսված փակ աղբամաններին, ջերմաչափերին ու ջերմաչափման գրանցամատյաններին: Իսկ Մարտունի քաղաքի մի քանի գազալցակայաններում բացակայել են գծանշումներն ու փակ աղբամանները:

«Դիտարկված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ուղարկվում են պարետատուն: Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կատարել է նաև կասեցումներ Երևան քաղաքի «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում: «Սուրմալու» առևտրի կենտրոնի մի շարք տաղավարներում բացակայել են գծանշումները, դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված փակ աղբամանները, ինչպես նաև ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:

Հիշեցնենք, որ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներն իրականացնում է պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն»,- ասված է ՇՎՏՄ-ի տարածած հաղորդագրությունում:

կիսվել նյութով -