454 դիտում, 2020.07.04 19:32

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նորանշանակ Ֆրանսիայի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նորանշանակ Ֆրանսիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժան Կաստեքսին Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Հարգելի՛ պարոն Կաստեքս,

 Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

 Վստահ եմ՝ Ձեր գլխավորությամբ Ֆրանսիայի կառավարությունը կկարողանա հաջողությամբ հաղթահարել համավարակի մարտահրավերը և առաջ մղել Ֆրանսիան դեպի նոր նվաճումներ։

 Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք էլ ավելի կամրապնդենք ընդհանուր արժեքների և պատմամշակութային առնչությունների վրա հիմնված հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունները։ Մենք բարձր ենք գնահատում համավարակի հաղթահարման հարցում բարեկամ Ֆրանսիայի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին:

 Պատասխանատու նոր պաշտոնում Ձեզ մաղթում եմ քաջառողջություն և եռանդ, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և հաղթական ապագա»։

կիսվել նյութով -