կարևոր
2021 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-04 18:50

Տավուշի մարզում զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ

Տավուշի մարզում զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Դեռևս անհայտ հանգամանքներում ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված «Կամազ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։

Վթարի հետևանքով 7 ժամկետային զինծառայողներ բժշկական հետազոտման նպատակով օպերատիվորեն տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, որտեղ հետազոտվել են, և պարզվել է, որ, բարեբախտաբար, նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Տավուշի մարզի ռազմական ոստիկանության Բերդի բաժնում նյութեր են նախապատրաստվում, պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը;

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից 4-ն արդեն այսօր դուրս են գրվել հոսպիտալից։