536 դիտում, 2020.07.04 18:46

Կորոնավիրուսի բռնկում՝ Իսպանիայում․ նորից լոքդաուն է հայտարարվել Սեգրիա շրջանում

Կորոնավիրուսի բռնկում՝ Իսպանիայում․ նորից լոքդաուն է հայտարարվել Սեգրիա շրջանում

Կորոնավիրուսի բռնկում՝ Իսպանիայի Կատալոնիա ինքնավար մարզում: Նորից լոքդաուն է հայտարարվել Սեգրիա շրջանում, որտեղ մոտ 210 հազար մարդ է բնակվում: Աշխատանքի գնալ կարող են, բայց մեկ վայրում 10 հոգուց ավելի հավաքվել՝ ոչ:

Բացի այդ, արգելվել է մարդկանց ելումուտը Սեգրիա: Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսով վարակվել է մոտ 400 մարդ: Նրանցից 2 մահացել է:

Նշենք նաեւ, որ Կատալոնիան Իսպանիայի ամենաշատը տուժած մարզերից է: Միայն այստեղ վարակման գրեթե 73 հազար եւ մահվան ավելի քան 12 հազար դեպք է գրանցվել:

կիսվել նյութով -