16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 4-ին՝ ժամը 14։13-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Դիլիջան քաղաքի Գոշավանք վանական համալիրի մոտակայքում ավտոմեքենա է շրջվել․ կա տուժած:
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Միշա Բ․, ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել, վարորդը և ուղևորներն (Անի Ա․, ծնված 1992 թ., Լիանա Գ․, ծնված 1976 թ. և Արմինե Բ․, ծնված 1985 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով:
Անի Ա․-ն հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակըգնահատել են բավարար:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: