կարևոր
1776 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-04 19:10

Ռուսաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 6632 դեպք

Ռուսաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 6632 դեպք

Ռուսաստանում 9-րդ օրն անընդմեջ արձանագրվում է կորոնավիրուսի նոր դեպքերի թվի նվազում 7000-ից ցածր:

Ռուսաստանի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի փոխանցմամբ, վերջին մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 6632 մարդու մոտ:

Այսպիսով Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 674 000 մարդ:

Վերջին մեկ օրում մահացել է 168 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 10 027-ի: Ռուսաստանում կորոնավիրուսը հաղթահարել է ավելի քան 446 000 քաղաքացի: