416 դիտում, 2020.07.04 16:25

Անգլիայում վերաբացվում են փաբերը, ռեստորաններն ու վարսավիրանոցները

Անգլիայում վերաբացվում են փաբերը, ռեստորաններն ու վարսավիրանոցները

Փաբերը, ռեստորանները, վարսավիրանոցները և կինոթատրոններն Անգլիայում երեք ամսվա ընթացքում առաջին անգամ բացում են իրենց դռները՝ կորոնավիրուսի սահմանափակումների թուլացումից հետո: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Բիզնեսները, որոնք վերաբացվում են, պետք է պահեն սոցիալական հեռավորության խիստ պահանջը:

Քանի որ սահմանափակումները թեթևացվում են, վարչապետ Բորիս Ջոնսոնը մարդկանց հորդորել է պատասխանատու վարքագիծ դրսևորել, մինչդեռ կառավարության գիտական խորհրդականները ասել են, թե վերջին քայլը ռիսկային է:

Միացյալ Թագավորության առողջապահության նախարար Մաթ Հանքոքն ասել է, որ մարդիկ իրավունք ունեն վայելել փաբերում, բայց նաև հավելել է, որ մարդիկ, որոնք անկարգություն կանեն, կխախտեն կանոնները, օրենքը, կարող են ճաղերի հետևում հայտնվել:

կիսվել նյութով -