1154 դիտում, 2020.07.04 15:46

Կոչ ենք անում քաղաքացիներին չվճարել տոմսի հայտարարված արժեքից ավելի գումար. ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն

Կոչ ենք անում քաղաքացիներին չվճարել տոմսի հայտարարված արժեքից ավելի գումար. ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն

Դեսպանությունը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել քաղաքացիներից՝ կապված հուլիսի 3-ին «Վնուկովո» օդանավակայանից «Aircompany Armenia» ընկերության կողմից իրականացված Մոսկվա-Երևան չվերթի տոմսերի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Մոսկվայում ՀՀ դեսպանությունը:

«Քաղաքացիները, մասնավորապես, ահազանգել են, որ չվերթի տոմսերի արժեքը օդանավակայանի տարբեր տոմսարկղերում գերազանցել է դեսպանության հայտարարության մեջ նշված գինը։

Նշենք, որ տոմսի սահմանված արժեքի (13 հազ․ 200 ռուբլի) վերաբերյալ տեղեկատվությունը դեսպանությանը պաշտոնապես տրամադրել է նշված ավիաընկերությունը։

Հետագայում նման իրավիճակից խուսափելու համար՝ կոչ ենք անում քաղաքացիներին չվճարել տոմսի հայտարարված արժեքից ավելի գումար, տոմսերը գնել միայն հայտարարության մեջ նշված համարի տոմսարկղից, իսկ նման դեպքերի պարագայում՝ դիմել օդանավակայանում ավիաընկերության պաշտոնական ներկայացուցչին»,-ասված է հաղորդագրության մեջ:

կիսվել նյութով -