16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Ռուսաստանում անձնական ունեցվածքի գողության մեղադրանքով հետախուզվող կինը Երևանում ներկայացել է ոստիկանություն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
«Ոստիկանության ՔՈԳՎ և Մալաթիայի բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 3-ին, ժամը 10.00-ին, կամավոր բաժին է ներկայացել Աիդա Ք.-ն, որն ապրիլի 23-ից ՌԴ Պյատիգորսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Անձնական ունեցվածքի գողությունը) 1-ին մասի հատկանիշներով: Խափանման միջոցը՝ ստորագրություն»,- ասված է հաղորդագրությունում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: