636 դիտում, 2020.07.04 13:43

Պատրաստվեք, սկսվում է․ նախազգուշական կրակոց․ «Հրապարակ»

Պատրաստվեք, սկսվում է․ նախազգուշական կրակոց․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Այս իշխանությունը, պարզվեց, մանր-մունր, վրեժխնդիր քայլերի մեծ վարպետ է։ Սահմանադրականի 3 դատավորին տուն ուղարկելը կորոնավիրուսի դեմ պայքարից, երկրի տնտեսությունը զարգացնելու վեհ նպատակից բարձր դասող վարչախումբը հիմա էլ ձեռնամուխ է եղել թեթեւ կսմիթներով, փոքրիկ շանտաժներով մամուլի եւ խոսքի ազատության դեմ պայքարելու գործին։ Երեկ իշխանական պատժիչ ջոկատն այցելել է երկու ընդդիմադիր հեռուստաընկերություններ՝ «Արմնյուզ» եւ TV 5։ Ոչ, այս անգամ ոչ մեկին չեն կալանավորել, ոչ էլ չարաշահումների մեղադրանք են առաջադրել, ընդամենը դիմակներն են ստուգել եւ տուգանել։ Բայց, մի շտապեք, սա սկիզբն է առաջին արարի՝ մենք դեռ շատ բաների ականատես կլինենք։ Այս անգամ ընդամենը 10 հազար դրամով կտուգանեն, բայց ոստիկանական դեսանտը, հայտնվելով հեռուստատեսություններում, որոշակի հոգեբանական ներգործություն կունենա լրագրողների վրա։

Սա, այսպես ասած, նախազգուշական կրակոցն է, որով իշխանությունը զգուշացնում է՝ պատրաստվեք, սկսվում է։ Հընթացս Տնտեսական մրցակցության հանձնաժողովը ոչ թե իշխանական, այլ իշխանության հսկողությունից դուրս գտնվող լրատվամիջոցների ֆինանսական աղբյուրները եւ գովազդատուների դաշտը կուսումնասիրի։ Հետո ուժի մեջ կմտնի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը։ Ապա կանցնեն ԶԼՄ-ների օրենքին։ Որտեղ ինչքան կկարողանան, ոտքը «գազին կդնեն»՝ օգտվելով կորոնավիրուսի վարակից ու արտակարգ դրությունից, նաեւ այն հանգամանքից, որ աշխարհը «խառն է», եւ եվրոպական կառույցներն աչք են փակում Հայաստանում տեղի ունեցող հակադեմոկրատական գործընթացների վրա։ Եվ եթե մենք փորձենք մեր իրավունքները պաշտպանել դատական կարգով, «վեթինգի» ու «զտումների» վախի գործոնը կաշխատի, ու դատարաններում մեր շահերը պաշտպանողներ այլեւս չեն լինի։

կիսվել նյութով -