428 դիտում, 2020.07.04 13:37

Սահմանադրական փոփոխություններով տրվելու է եղբայրական Ռուսաստանի առաջընթացի նոր գործընթացի մեկնարկը. Գագիկ Ծառուկյան

Սահմանադրական փոփոխություններով տրվելու է եղբայրական Ռուսաստանի առաջընթացի նոր գործընթացի մեկնարկը. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման առթիվ:

 «Եղբայրական Ռուսաստանի Դաշնության հարգելի՛ գործընկերներ,

Սրտանց շնորհավորում եմ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման առթիվ: Անկասկած եղբայրական Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունները կարեւորագույն նշանակություն ունեին երկրի պետական կառավարման համակարգի կատարելագործման գործընթացում:

Լիահույս եմ, որ ՌԴ ազգաբնակչության ճնշող մեծամասնության հավանությանն արժանացած փոփոխություններով տրվելու է եղբայրական Ռուսաստանի զարգացման ու առաջընթացի նոր գործընթացի մեկնարկը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հաջող անցկացման առթիվ` բարեկամ ռուս ժողովրդին մաղթում եմ հարատեւ զարգացում, խաղաղություն, բարօրություն եւ բարգավաճում:

Աստված պահապան մեզ բոլորիս»:

կիսվել նյութով -