438 դիտում, 2020.07.04 12:17

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն վետո է դրել հանրային վայրերում

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն վետո է դրել հանրային վայրերում

Համավարակից ամենաշատը տուժած երկրներից մեկի՝ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն վետո է դրել հանրային վայրերում, մասնավորապես՝ խանութներում, եկեղեցիներում ու դպրոցներում, պարտադիր դիմակ դնելու մասին օրենքի վրա:

Այսինքն՝ դիմակից հրաժարվողներին չեն կարող տուգանել: Ինչեւէ, երկրի Կոնգրեսը 30 օրվա ընթացքում կարող է չեղարկել նախագահի կողմից դրված վետոն: Թեեւ վարակվածության ու մահացության դեպքերի թվով Բրազիլիան երկրորդն է աշխարհի երկրների ցանկում, սակայն Բոլսոնարուն հրաժարվել է ընդունել երկրում Covid-19 բռնկման լրջությունը:

Մինչ օրս Բրազիլիայում ավելի քան 1 մլն 543 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով:

կիսվել նյութով -