20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Համավարակից ամենաշատը տուժած երկրներից մեկի՝ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն վետո է դրել հանրային վայրերում, մասնավորապես՝ խանութներում, եկեղեցիներում ու դպրոցներում, պարտադիր դիմակ դնելու մասին օրենքի վրա:
Այսինքն՝ դիմակից հրաժարվողներին չեն կարող տուգանել: Ինչեւէ, երկրի Կոնգրեսը 30 օրվա ընթացքում կարող է չեղարկել նախագահի կողմից դրված վետոն: Թեեւ վարակվածության ու մահացության դեպքերի թվով Բրազիլիան երկրորդն է աշխարհի երկրների ցանկում, սակայն Բոլսոնարուն հրաժարվել է ընդունել երկրում Covid-19 բռնկման լրջությունը:
Մինչ օրս Բրազիլիայում ավելի քան 1 մլն 543 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով: