252 դիտում, 2020.07.04 11:37

ԱԻՆ ջրափրկարարները Սևանում վերսկսել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները

ԱԻՆ ջրափրկարարները Սևանում վերսկսել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մարտական հաշվարկը վերսկսել է կորած քաղաքացու որոնողական աշխատանքները Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածքում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հունիսի 26-ին, ժամը 13:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածքում քաղաքացին (Կոլյա Պ․, ծնված 1971 թ․) նավակով մտել է լիճ ձկնորսության և չի վերադարձել։

ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարների կողմից հունիսի 26-ից հուլիսի 3-ն իրականացված ամենօրյա ստորջրյա որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք. քաղաքացին չի հայտնաբերվել։

կիսվել նյութով -