404 դիտում, 2020.07.04 11:22

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհված տարածքում հաշվառվել է 1073 ծառ, որից 395-ը այրված

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհված տարածքում հաշվառվել է 1073 ծառ, որից 395-ը այրված

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հունիսի 18-ին բռնկված հրդեհի հետևանքներ վերաբերյալ հետազոտություն է կատարվել։

Անօդաչու թռչող սարքի միջոցով իրականացվել է այրված տարածքի հանութագրում՝ օրթոֆոտոհատակագիծ ստանալու համար: Այրված տարածքի մակերեսը կազմում է մոտ 4.4 հա:

Հրդեհի ընդգրկման տարածքում հաշվառվել է 1073 ծառ, որից այրված՝ 395, մասամբ այրված` 466, չվնասված` 212 ծառ:

կիսվել նյութով -