466 դիտում, 2020.07.04 11:05

Կորոնավիրուսից մահացած 8 անձանցից ամենաերիտասարդը 59 տարեկան կին է

Կորոնավիրուսից մահացած 8 անձանցից ամենաերիտասարդը 59 տարեկան կին է

Մահացած պացիենտները եղել են 70 (տղամարդ), 66 (տղամարդ), 83 (կին), 72 (տղամարդ), 59 (կին), 66 (տղամարդ), 86 (տղամարդ) և 85 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 157 է:

կիսվել նյութով -