280 դիտում, 2020.07.03 23:55

Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում hուլիսի 4-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում հուլիսի 4-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է ամպրոպ, կա անձրևի փոքր հավանականություն: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-19 մ/վ: Գիշերը կդիտվի +22, ցերեկը՝ +33, երեկոյան՝ +30 աստիճան տաքություն։

կիսվել նյութով -