296 դիտում, 2020.07.03 23:12

ՀՀ կրթության տեսչական մարմինն մշտադիտարկում է իրականացրել Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում

ՀՀ կրթության տեսչական մարմինն մշտադիտարկում է իրականացրել Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում

ՀՀ կրթության տեսչական մարմինը, ամենօրյա ռեժիմով շարունակելով մշտադիտարկումները, հետևում է ՀՀ պարետի որոշմամբ հաստատված հակահամաճարակային նորմերի պահպանմանը մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Այսօր Կրթութան տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի հերթապահ մանկապարտեզներում, իսկ ուժեղացված վերահսկողություն՝ ԵրևանիՄալաթիա-Սեբասիտա վարչական շրջանում գործող հերթապահ մանկապարտեզներում:

Կրթության տեսչական մարմինն արձանագրում է, որ ներկայումս մանկապարտեզները ավելի արդյունավետ են հետևում սահմանված կանոնների պահպանմանը, ինչի արդյունքում ստուգայցերի ընթացքում հայտնաբերված թերացումներն ու խախտումները էականորեն նվազել են:

ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումների մասին տեղեկատվությունը ներկայացվում է պարետատուն»,- ասված է հաղորդագրության մեջ:

կիսվել նյութով -