288 դիտում, 2020.07.03 22:42

5-րդ զորամիավորումում անցկացվել է մարտավարական զորավարժություն

5-րդ զորամիավորումում անցկացվել է մարտավարական զորավարժություն

5-րդ զորամիավորման հրաձգային վաշտերը հուլիսի 2-ին անցկացրել են մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ստուգվել են զինծառայողների գործողությունները դաշտային պայմաններում, հրամանատարական կազմի ղեկավարման հմտությունները, ստորաբաժանումների փոխգործակցությունը մարտի նախապատրաստման և վարման ժամանակ, անցկացվել է գործնական հրաձգություն տարբեր զինատեսակներից։

կիսվել նյութով -