520 դիտում, 2020.07.03 21:38

ԱՀԿ-ում կարծում են, որ կորոնավիրուսի երկրորդ ալիք կարող է և չլինել

ԱՀԿ-ում կարծում են, որ կորոնավիրուսի երկրորդ ալիք կարող է և չլինել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում կարծում են, որ նոր տիպի կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիք կարող է և չլինել: Այս մասին հուլիսի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է կազմակերպության Արտակարգ իրավիճակների ծրագրերի ղեկավար Մայքլ Ռայանը. հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Վստահություն նրանում, որ կգա երկրորդ ալիքը, չկա»,- ասել է նա:

Ռայանը սպեկուլյատիվ է անվանել համավարակի երկրորդ ալիքի վերաբերյալ կանխատեսումները:

«Այս հիվանդության հենց սկզբից բազմաթիվ սպեկուլյացիաներ կային այն մասին, թե ինչ կլինի, երբ փոխվի սեզոնը: Միշտ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի նոր վարակի հետ»,- նշել է Ռայանը:

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի, հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 33 հազարը: Մահացածների թիվն անցել է 525 հազարը: Ապաքինվել է ավելի քան 6 միլիոն 185 հազար մարդ:

կիսվել նյութով -