կարևոր
1560 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-03 21:16

Ռազմիկ Դավոյանը 80 տարեկան է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հուլիսի 3-ին բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի ծննդյան օրն է: Նա դարձավ 80 տարեկան:

Նախագահ Արմեն Սարգսյանը և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել են բանաստեղծին եւ նշել, որ նրա բանաստեղծությունները սերունդներին ոգեւորող եւ ներշնչող աղբյուր են:

80 երկար ու ձիգ, գեղեցիկ ու փշոտ տարիներ, ու ինչպես բանաստեղծն է ասում՝ «Ինձ էլ աշխարհից մի բան հասավ»: Այո՜, նրան գրելու, ստեղծագործելու, մարդկանց էություն ու հոգին ներթափանցելու տաղանդն ու հնարավորությունը հասավ, իր ազգի հոգին հասկանալու, սրտի եղածը տեսնելու այդ մեծ շնորհը հասավ նրան:

Մանրամասները՝ տեսանյութում: