360 դիտում, 2020.07.03 20:23

Ուկրաինայի նախագահի կինը հաղթահարել է կորոնավիրուսը

Ուկրաինայի նախագահի կինը հաղթահարել է կորոնավիրուսը

 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենա Զելենսկայան, հաղթահարել է կորոնավիրուսը: Այս մասին Զելենսկին հայտնել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Ելենան հաղթահարել է COVID-19-ը: Վերջապես, այսօր երեկոյան ամբողջ ընտանիքով կլինենք մեկ սեղանի շուրջ»,- գրել է Զելենսկին:

Հունիսի 16-ին Ուկրաինայի նախագաի տիկին Ելենա Զելենսկայան, ում մոտ ավելի վաղ հաստատվել էր կորոնավիրուս, երկկողմանի թոքաբորբով տեղափոխվել էր հիվանդանոց: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և նրանց երեխաների մոտ կորոնավիրուս չէր հաստատվել: Նրանք հանձնել էին կրկնակի թեստ, որի արդյունքը բացասական էր եղել:

կիսվել նյութով -