19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենա Զելենսկայան, հաղթահարել է կորոնավիրուսը: Այս մասին Զելենսկին հայտնել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Ելենան հաղթահարել է COVID-19-ը: Վերջապես, այսօր երեկոյան ամբողջ ընտանիքով կլինենք մեկ սեղանի շուրջ»,- գրել է Զելենսկին:
Հունիսի 16-ին Ուկրաինայի նախագաի տիկին Ելենա Զելենսկայան, ում մոտ ավելի վաղ հաստատվել էր կորոնավիրուս, երկկողմանի թոքաբորբով տեղափոխվել էր հիվանդանոց: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և նրանց երեխաների մոտ կորոնավիրուս չէր հաստատվել: Նրանք հանձնել էին կրկնակի թեստ, որի արդյունքը բացասական էր եղել: