344 դիտում, 2020.07.03 19:03

Բելգրադում արտակարգ դրության ռեժիմ են սահմանում կորոնավիրուսի պատճառով

Բելգրադում արտակարգ դրության ռեժիմ են սահմանում կորոնավիրուսի պատճառով

 Սերբիայի մայրաքաղաքի իշխանությունները քաղաքում արտակարգ դրության ռեժիմ են սահմանում կորոնավիրուսի բռնկման պատճառով: Ինչպես հուլիսի 3-ին հաղորդել է մայրաքաղաքի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, արտակարգ դրության ռեժիմը սահմանվել է որպես կանխլիչ միջոց քաղաքացիների կյանքի պաշտպանության համար. հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բելգրադի քաղաքապետ Զորան Ռոդոյիչիչի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, ճշտում է մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ քաղաքագլուխը հայտնել է, որ այս պահին Սերբիայում բոլոր ախտահարվածների 82,5 տոկոսը բաժին է ընկնում Բելգրադին: Հուլիսի 2-ին Սերբիայում գրանցվել է ապրիլի կեսերից ի վեր կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվը: Մեկ օրում ախտահարվածների քանակն ավելացել է 359-ով եւ կազմել 15 195, մահացու վախճանների թիվն աճել է մինչեւ 287:

Ավելի վաղ Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային համակարգող խորհուրդը երկրում խստացրել է մի շարք համաճարակաբանական միջոցներ: Այսպես, մայրաքաղաքում կրկին պարտադիր է դիմակներ կրել տրանսպորտում եւ հասարակական վայրերում (փակ շենքերում): Համավարկի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով է վարակել ավելի քան 10,8 միլիոն մարդ, շուրջ 520 հազարը մահացել է:

կիսվել նյութով -