27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Սերբիայի մայրաքաղաքի իշխանությունները քաղաքում արտակարգ դրության ռեժիմ են սահմանում կորոնավիրուսի բռնկման պատճառով: Ինչպես հուլիսի 3-ին հաղորդել է մայրաքաղաքի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, արտակարգ դրության ռեժիմը սահմանվել է որպես կանխլիչ միջոց քաղաքացիների կյանքի պաշտպանության համար. հայտնում է ՏԱՍՍ-ը:
Բելգրադի քաղաքապետ Զորան Ռոդոյիչիչի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, ճշտում է մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ քաղաքագլուխը հայտնել է, որ այս պահին Սերբիայում բոլոր ախտահարվածների 82,5 տոկոսը բաժին է ընկնում Բելգրադին: Հուլիսի 2-ին Սերբիայում գրանցվել է ապրիլի կեսերից ի վեր կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվը: Մեկ օրում ախտահարվածների քանակն ավելացել է 359-ով եւ կազմել 15 195, մահացու վախճանների թիվն աճել է մինչեւ 287:
Ավելի վաղ Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային համակարգող խորհուրդը երկրում խստացրել է մի շարք համաճարակաբանական միջոցներ: Այսպես, մայրաքաղաքում կրկին պարտադիր է դիմակներ կրել տրանսպորտում եւ հասարակական վայրերում (փակ շենքերում): Համավարկի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով է վարակել ավելի քան 10,8 միլիոն մարդ, շուրջ 520 հազարը մահացել է: