360 դիտում, 2020.07.03 18:14

Իսպանիան պատրաստում Է տնտեսության վերականգնման 150 մլրդ եվրոյի ներդրումային պլան

Իսպանիան պատրաստում Է տնտեսության վերականգնման 150 մլրդ եվրոյի ներդրումային պլան

 Իսպանիայի կառավարությունը պատրաստում է 150 միլիարդ եվրո գումարի ներդրումային պլան, որը կֆինանսավորվի Եվրամիության միջոցների հաշվին՝ կորոնվիրուսի համավարկից հետո երկրի տնտեսության վերականգնմանն օգնելու համար: Հուլիսի 3-ին այդ մասին հայտնել է թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Դա կլինի պետական ներդրումային պլան, որը նաեւ կմոբիլիզացնի մասնավոր միջոցներ»,- ճշտել է կառավարության ղեկավարը:

«Դա ներդրումների եւ բարենորոգումների պլան է, որն արդեն մշակվում է եւ որը մենք կներկայացնենք Բրյուսելին դրա ֆինանսավորման համար: Մենք խոսում ենք մոտավորապես 150 միլիարդ եվրո պետական ներդրումների մասն»,- նշել է Սանչեսը:

Իսպանիայի կառավարությունն ավելի վաղ այն կարծիքն է հայտնել, որ ընթացիկ տարում տնտեսական անկումը կկազմի 9,2 տոկոս համավարակի հետեւանքների պատճառով:

Գործազրկության մակարդակը կարող է հասնել 19 տոկոսի: Իսպանայի բանկի (կենտրոնական բանկ) կանխատեսումներով՝ թագավորության տնտեսությունը կկարողանա մինչեւ համավարակի պատճառով ճգնաժամին նախորդող ցուցանիշներ վերականգնվել սոսկ 2022 թվականին:

Վարակի տարածման սկզբից ի վեր Իսպանիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 250 հազար դեպք, 28,3 հազարից ավելի հիվանդ մահացել է: Մարտի կեսերին երկրում սահմանվել Է բարձր պատրաստականության ռեժիմ: Այդ միջոցը թույլ է տվել սահմանափակել բնակչության տեղաշարժը: Ռեժիմի գործողությունն ավարտվել Է հունիսի 21-ին:

կիսվել նյութով -