292 դիտում, 2020.07.03 17:53

Արթուր Դավթյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային

Արթուր Դավթյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

ՀՀ գլխավոր դատախազը  բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի դերակատարությունը և աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ զարգացման, դատաիրավական ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացներում և  շնորհակալություն է հայտնել տիկին Վուտովային այդ շրջանակներում ՀՀ դատախազության հետ համատեղ ծրագրերի առաջմղմանը և իրագործմանն ուղղված համագործակցությունը խորացնելուհարցում ԵԽ երևանյան գրասենյակի ունեցած մեծ ներդրման համար։ ՀՀ-ում առաքելությունն ավարտելու կապակցությամբող Արթուր Դավթյանը տիկին Վուտովային մաղթել է հաջողություններ իր հետագա աշխատանքային գործունեության ընթացքում։

Շնորհակալություն հայտնելով նախընթաց շրջանում Երևանում Եվրոպայիխորհրդիգրասենյակի և ՀՀ գլխավոր դատախազության միջև փոխադարձ վստահության վրա ձևավորված աշխատանքային սերտ և կառուցողական հարաբերությունների համար՝ տիկին Վուտովան համոզմունք է հայտնել, որ այդ ընթացքում նախանշված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը հաջողությամբ կշարունակվեն՝ նպաստելով Հայաստանում քրեական արդարադատության զարգացմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը,կոռուպցիայի,հանցավորության դեմ համակողմանի և համակարգային պայքարի արդիականացմանն ու արդյունավետության բարձրացմանը, մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական արժեքային միջավայրին Հայաստանի առավել ինտեգրմանը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել դատաիրավական ոլորտի օրենսդրական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարիկառուցակարգերի վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել նաև«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով ՀՀ դատախազության համար նախատեսված գործառույթների, այս ինստիտուտի ներդրման նպատակով ՀՀ դատախազությունում իրականացվող նախապատրաստական աշխատանքների մասին։

կիսվել նյութով -