կարևոր
1644 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-03 17:45

Թուրքիայի պաշտպանության նախարարը եւ գլխավոր շտաբի պետը ժամանել են Լիբիա

Թուրքիայի պաշտպանության նախարարը եւ գլխավոր շտաբի պետը ժամանել են Լիբիա

Թուրքիայի պաշտպանության նախարար Խուլուսի Աքարը եւ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը չհայտարարված այցով ժամանել են Լիբիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», հաղորդել Է Anadolu գործակալությունը:

«Աքարը եւ Գյուլերը Լիբիա են ժամանել այն գործունեությանը ծանոթանալու համար, որը կապված է ավելի վաղ կնքված հուշագրերի հետ»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-ին ունեցած ելույթի ընթացքում հաստատել է, որ պաշտպանության նախարարն այցով գտնվում է Տրիպոլիում:

Լիբիայում շարունակվում է դիմակայությունը Ֆայեզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ), որը վերահսկում է Տրիպոլին ու երկրի արեւմուտքի տարածքները եւ աջակցություն է ստանում Թուրքիայի կողմից, եւ Խալիֆա Հաֆթարի հրամանատարության ներքո գտնվող Լիբիայի ազգային բանակի միջեւ, որին քաղաքական աջակցություն է ցուցաբերում Եգիպտոսը:

Արդեն ավելի քան մեկ տարի Հաֆթարիի բանակը փորձում է հետ գրավել Լիբիայի մայրաքաղաքը: Հակամարտության երկու կողմերը հայտարարում են, որ հակառակորդները զենքի եւ կենդանի ուժի օգնություն են ստանում դրսից:

Վերջին շաբաթների ընթացքում ԱՀԿ-ի ուժերը հաղորդել են Տրիպոլիի համար ճակատամարտում զգալի հաջողությունների մասին եւ հայտարարել հաջողությունն ընդլայնելու մտադրության մասին՝ հսկողություն հաստատելով Սիրտ քաղաքի եւ մայրաքաղաքից դեպի արեւելք ընկած այլ տարածքների վրա:

2019 թվականի նոյեմբերի վերջին Էրդողանը եւ Սարաջը հուշագրեր են ստորագրել ռազմական ոլորտում համագործակցության շուրջ եւ ծովային գոտիներին վերաբերող փոխըմբռնման մասին,