կարևոր
1810 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-03 16:05

Մերկելը համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ է հանրության առջեւ հայտնվել պաշտպանական դիմակով

Մերկելը համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ է հանրության առջեւ հայտնվել պաշտպանական դիմակով

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կորոնավիրուսի համավարկն սկսվելուց հետո առաջին անգամ հրապարակորեն պաշտպանական դիմակ է կրել: Դա տեղի Է ունեցել հուլիսի 3-ին Բունդեռատի (Դաշնային երկրամասերի ներկայացուցիչների պալատ) նիստից առաջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարում, որը հրապարակել է Focus Online հրատարակությունը, նա կանգնած է Սաքսոնիա Անհալտի վարչապետ Ռայներ Հազելոֆի հետ՝ Եվրամիությունում ԳԴՀ-ի ներկայացուցչության լոգոտիպով դիմակով։

Հունիսի 29-ին Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ մամուլի ասուլիսում լրագրողներից մեկը հարցրել է, թե կանցլերն ինչու երբեք հանրության առեջեւ պաշտպանական դիակով չի հայտնվում: Մերկելը պատասխանել է, թե պահպանում է հեռավորության ընդունված կանոնները, ուստի իրեն բերանի եւ քթի պաշտպանություն հարկաոր չէ: Ըստ որում նա հավելել է, որ դիմակ է կրում, երբ գնում է գնումներ կատարելու, ինչպես նաեւ ամբողջությամ վերցված հետեւում է համավարակի պայմաններում «գործողությունների հանձնարարված կարգին»: