12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Այսօր՝ առավոտյան, ոստիկանները թույլ չեն տվել Սահմանադրական դատարանի դատավոր Հրանտ Նազարյանին մուտք գործել բարձր դատարանի շենք: Լուրը «Երկիրն այսօր»-ի հետ զրույցում հաստատել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:
Հատկանշական է, որ ի տարբերություն նախորդ օրերի՝ ՍԴ -ի շենքում հերթապահել են բարձրաստիճան սպաներ:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքում երեք դատավորի՝ Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Ալվինա Գյուլումյանի պաշտոնավորումը դադարեցնող փոփոխությունները դեռ ուժի մեջ չեն մտել. դրանք ոչ Հանրապետության նախագահն է ստորագրել, ոչ էլ ԱԺ նախագահն է հրապարակել, բացի այդ դեռ չեն կազմվել ու հաստատվել նաեւ երեք դատավորի լիազորությունների դադարեցման մասին անհատական արձանագրությունները, հետեւաբար՝ այդ դատավորների պաշտոնավարումն ավարտված չէ:
Մեր նկարահանող խումբը տեղում՝ բարձր դատարանում ծառայություն իրականացնող ոստիկաններից փորձել է ճշտել, թե ինչ հիմքով են խոչընդոտել դատավոր Նազարյանի մուտքը՝ շենք: Ոստիկանները նշել են, որ անհարժեշտ մեկնաբանությունը կարող է տալ Ոստիկանության լրատվականը: Այստեղից էլ հայտնել են, որ դեպքի մասին մանրամասներ կներկայացնեն ավելի ուշ: