674 դիտում, 2020.07.03 14:19

Ոստիկանության ծառայողներն այս պահին «Արմնյուզ» ՀԸ–ում են․ Սամվել Ֆարմանյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ոստիկանության ծառայողներն այս պահին «Արմնյուզ» ՀԸ–ում են․ Սամվել Ֆարմանյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ոստիկանության ծառայողներն այս պահին «Արմնյուզ» ՀԸ–ում են: ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այս մասին հայտնում է ֆեյսբուքյան իր էջում։

Ինչպես նաև այս մասին ահազանգում է Լիկա Թումանյանը․ նա ֆեյսբուքյան իր էջում գրել է ․

«Հենց հիմա Արմնյուզում են գտնվում ոստիկաններ՝ հեռուստատեսության դեմ վարույթ հարուցելու ծանուցմամբ։ Դիմակ չկրելու հարցն է առանցքում, հիմնավորումը՝ պարետի որոշումը։ Այնինչ, հեռուստատեսային ոլորտի կարգավորող մարմին ՀՌԱՀ-ից թե բանավոր, թե գրավոր հաստատում ունենք առ այն, որ սոցիալական հեռավորության պահպանման դեպքում դիմակ կրելը կամավոր է։ Ըստ ոստիկանների, նմանատիպ վարույթներ կան նաև այլ հեռուստատեսությունների նկատմամբ։
Լրատվամիջոցների դեմ արշավը սկսված է»։

կիսվել նյութով -