354 դիտում, 2020.07.03 13:42

ԱՄՆ-ում հուսով են, որ մինչեւ աշուն կկարողանան ամսական կորոնավիրուսի մինչեւ 50 միլիոն թեստ կատարել

ԱՄՆ-ում հուսով են, որ մինչեւ աշուն կկարողանան ամսական կորոնավիրուսի մինչեւ 50 միլիոն թեստ կատարել

ԱՄՆ-ի իշխանությունները հուսով են, որ մինչեւ աշուն երկրում կլինեն կորոնավիրուսի շուրջ 40-50 միլիոն թեստերի կատարման հնարավորություններ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կորոնավիրուսի հատուկ ենթակոմիտեում հուլիսի 2-ին կայացած ունկնդրումների ժամանակ այդ գնահատականը տվել է առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարի օգնական ծովակալ Բրետ Ջիրուարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Երկրում կատարվել է COVID-19-ի ավելի քան 35 միլիոն թեստ եւ այժմ օրական միջին չափով կատարվում է ավելի քան 550 հազար թեստ»,- ասել է նա: «Իմ գնահատմամբ՝ աշնանը երկրում կլինեն ամսական 40-ից մինչեւ 50 միլիոն թեստ կատարելու հնարավորություններ»,- հայտարարել է Ջիրուարը:

«Ոչ մի կասկած չկա այն հարցում, որ որքան շատ ենք մենք թեստավորում, այնքան շատ դեպքեր են հայտնաբերվում, բայց մենք կարծում ենք, որ խոսքը վերաբերում է (ախտահարման) դեպքերի թվի իրական ավելացմանը»,- պարզաբանել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը երկրում վարակման դեպքերի թիվ աճը բացատրել է կատարվող թեստերի քանակի ավելացմամբ: Նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես ավելի վաղ հայտարարել է, որ ԱՄՆ-ը կորոնավիրուսով վարակման դեքերի քանակով աշխարհում դուրս է եկել առաջին տեղն այն պատճառով, որ երկիրն առաջին տեղում է գտնվում նաեւ թեստավորման մասշտաբներով։

կիսվել նյութով -