312 դիտում, 2020.07.03 13:13

Twitter-ը կոդերից հեռացնում է «տեր», «ստրուկ» եւ «սեւ ցուցակ» տերմինները

Twitter-ը կոդերից հեռացնում է «տեր», «ստրուկ» եւ «սեւ ցուցակ» տերմինները

Twitter սոցիալական ցանցն իր ծրագրային կոդերից հեռացնում է «տեր», «ստրուկ» եւ «սեւ ցուցակ» տերմինները եւ դրանք փոխարինելու է ավելի «ինկլյուզիվ» բառերով:

«Ինկլյուզիվ լեզուն վճռական դեր է խաղում այն միջավայրի ստեղծման համար, որում մենք ապրում ենք:

Twitter-ի լեզուն, որը մենք օգտագործել ենք մեր կոդերում, չի արտացոլում մեր արժեքները որպես ընկերություն եւ չի ներկայացնում այն մարդկանց, որոնց համար մենք աշխատում ենք: Մենք ցանկանում ենք փոխել դա»,-ասվում է Twitter-ում զետեղված սոցցանցի հայտարարության մեջ, տեղեկացնում Է «ՌԻԱ Նովոստին»: 

Այսպես, «սեւ ցուցակ» տերմինը կփոխարինվի «մերժումների ցուցակով», «տեր» բառը փոխվի՝ «առաջնորդի», իսկ «ստրուկ» տերմինին կփոխարինի «հետեւորդը»:

«Խոսքը ոչ միայն անգլերեն տերմինների կամ կոդերի մասին է: Բառերը կարեւոր են նաեւ մեր հանդիպումների, մեր խոսակցությունների եւ փաստաթղթերի համար, որոնք մենք ստեղծում ենք»,-ասվում է հայտարարության մեջ: Ընկերության հաղորդագրության համաձայն, նաեւ արգելքի տակ են հայտնվել այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ «սպիտակ ցուցակը», «աշխատունակության ստուգումը», «ֆիկտիվ նշանակությունը», ինչպես նաեւ այն դերանունները, որոնք մատնանշում են գենդերային պատկանելությունը։

կիսվել նյութով -