194 դիտում, 2020.07.03 12:59

Հնդկաստանի արեւելքում կայծակի հարվածների զոհ է դարձել 26 մարդ

Հնդկաստանի արեւելքում կայծակի հարվածների զոհ է դարձել 26 մարդ

Հուլիսի 2-ին Հնդկաստանի Բիհարի արեւելյան նահանգի առնվազն 26 բնակիչ է զոհվել կայծակի հարվածներից: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, հուլիսի 3-ին այդ մասին հաղորդել է Hindustan Times թերթը:

Վերջին ժամանակներս Բիհարում դա արդեն երրորդ նմանատիպ դեպքն է գրանցվել: Հունիսի 25-ին կայծակներից զոհվել էր 92, իսկ հունիսի 30-ին՝ եւս 11 մարդ:

Տեղի իշխանությունների տեղեկատվությամբ՝ պատահարի պատճառն այն է, որ մարդիկ ամպրոպի ժամանակ շարունակում են աշխատել դաշտում՝ չնայած վտանգի բարձր մակարդակի նախօրոք զգուշացմանը:

կիսվել նյութով -