20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի համոզմամբ կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը ժամանակավրեպ է, քանի որ դեռեւս գտնվում ենք համավարակի դեմ պայքարի ակտիվ փուլում:
Պատգամավորը նաեւ պնդում է, որ հանձնաժողովի քննության առարկա պետք է դառնա ոչ միայն կառավարության աշխատանքը, այլեւ՝ ընդդիմադիր խմբակցությունների: Իմքայլական պատգամավորը չի բացառել, որ իրենց խմբակցության պատգամավորներին վարակել են այդ հանձնաժողովի ստեղծումը նախաձեռնող ԲՀԿ-ական պատգամավորները:
«Պետք է պարզել, թե իրենց մոտ քանի՞ հոգի է վարակակիր. բոլորի մասին չէ խոսքը, որ տեղեկություն ունենք»,- ասել է Ջուլհակյանը:
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել են ստեղծել կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության կատարած քայլերի արդյունավետությունն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով, որի նախագահը պետք է լինի «Լուսավոր Հայաստանից» Արկադի Խաչատրյանը: